Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հանրային ռադիոյի տնօրենի հետընտրական գործընթաց. օր 3-րդ

Հանրային ռադիոյի տնօրենի հետընտրական գործընթաց. օր 3-րդ
01.08.2024 | 21:36

Հանրային հեռարձակողի խորհուրդը իր էջում հրապարակեց «անպարկեշտ առաջարկների» փաթեթը, որի մասին խոսում եմ այս օրերին, և որը մերժելուց հետո սկսվեցին խնդիրները: Ես էլ եմ այն հրապարում: Տեքսը ստորև:

Պնդումը, թե այդ առաջարկներն ի կատար են ածվել, սովորական փարիսեցիություն է: Այդ փաստաթղթի կետերից և որևէ մեկը երբեք չի գործադրվել, Հանրային ռադիոյի աշխատակիցներից և որևէ մեկը այդ փաստաթղի ազդեցությունն իր վրա չի զգացել: Ընկերությունը շարունակել է ընթանալ իր հունով, և դա տեսանելի և լսելի է մեր եթերում:

Հատկանշական է, որ փաստաթուղթը գրաքննություն հաստատելուն ուղղված վերջին 30 տարվա մեջ հրապարակված առաջին պաշտոնական իրեղեն ապացույցն է: Խնդրում եմ այն ուշադիր կարդալ:

Ինչու՞ է Խորհուրդն այն հրապարակել: ՈՒնեմ վարկածներ, որոնք շուտով կքննարկենք:

Կրկնում եմ պնդումս՝ Խորհուրդը պետք է հրաժարական տա: Ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է:

***

Հանրային հեռարձակողների խորհրդի Եզրակացությունը՝ Հանրային ռադիոյի Ռադիոլուր լրատվական ծրագրի խմբագրական քաղաքականության վերաբերյալ

Հանրային հեռարձակողների խորհուրդը 2021 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է Ռադիոլուր լրատվական ծրագրի թողարկումներով հեռարձակված լուրերը, պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութերն ու ռեպորտաժները և հանգել է հետևյալ եզրակացության․

Ռադիոլուրի առանձին ռեպորտաժներ և լրագրողական մեկնաբանություններ չեն համապատասխանում հանրային հեռարձակողի՝ միջազգային չափանիշներով ամրագրված գործունեության նպատակներին՝ մասնավորապես՝ սատարել հասարակական համերաշխությանը և ազգային միասնությանը։

Այս Եզրակացության հիմք են հանդիսացել հետևյալ արձանագրումները․

1․Կառավարության գործունեությունը լուսաբանելիս Ռադիոլուրի որոշ մեկնաբաններ հաճախ անտեսում են հանրային հեռարձակողի մանդատը, որը պահանջում է ճշգրիտ և համակողմանի ներկայացնել պետական մարմինների նախաձեռնությունները, զերծ մնալ սեփական գնահատականներից։

2․ Սահմանամերձ բնակավայրերից Ռադիոլուրի ռեպորտաժները ներկայացնում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և պետական մարմինների ձեռնարկած քայլերը։ Սակայն հաճախ ռեպորտաժների հիմնական շեշտադրումներն ու հուսահատ արձանագրումները (եթե նույնիսկ օբյեկտիվ են լրագրողի տեսանկյունից) գործնականում ստեղծում են խուճապի և անկառավարելիության տրամադրություններ։ Այս ամենը արհեստականորեն սրում է ներքաղաքական իրավիճակը Երևանում, խաթարում է հասարակական կայունությունը, թուլացնում սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։

3․Խորհուրդն արձանագրում է նաև, որ Ռադիոլուրի վերոհիշյալ ռեպորտաժները սոցիալական ցանցերում դառնում են ներքաղաքական շահարկումների, տարբեր կուսակցությունների համակիրների՝ միմյանց վիրավորելու և ատելության խոսք տարածելու առիթ։

4․Քաղաքական «սկանդալային թեմաներին» Ռադիոլուրի անդրադարձների անհամաչափ քանակը, ռեպորտաժներում ներգրավված «փորձագետների» անփոփոխ կազմը հիմք են տալիս արձանագրելու, որ Ռադիոլուրը մեխանիկորեն վերարտադրում է քաղաքական դաշտում ծագած մանիպուլյատիվ հարցադրումները՝ անտեսելով որակյալ տեղեկատվություն ստանալու հանրության կարիքները։

5․ Էթիկայի տեսակետից Խորհուրդն անթույլատրելի է համարում սոցիալական ցանցերում Հանրային ռադիոյի լրագրողների ոչ պատշաճ արտահայտությունները պետական և քաղաքական գործիչների հասցեին։

Հանրային հեռարձակողների խորհուրդը առաջարկում է Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին 10-օրյա ժամկետում կադրային փոփոխություններ իրականացնել Ռադիոլուր լրատվական բաժնում՝ վերոնշյալ բացթողումներն ու լրագրողական էթիկայի խախտումները բացառելու համար։

Խորհրդի նախագահ՝ Արա Շիրինյան

17 դեկտեմբեր, 2021

Գարեգին ԽՈՒՄԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4790

Մեկնաբանություններ